Դիրիժորին պաշտոնից ազատել են՝ Պուտինի «Ժողովրդական ճակատին» չմիանալու պատճառով

11:30 • 09.07.11

Ռուսաստանցի դիրիժոր Միխայիլ Արկադևը, որն ավելի վաղ հրապարակայնորեն դեմ էր արտահայտվել վարչապետ Վլադիմիր Պուտինի «Ժողովրդական ճակատին» Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամակցությանը, ազատվել է Խաղաղօվկիանոսյան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։

Ինչպես հայտնում է Эхо Москвы ռադիոկայանը, Վլադիվոստոկի ֆիլհարմոնիկի ղեկավարությունը հրաժարվել է երկարացնել Արկադևի հետ կնքած պայմանագիրը՝ չպարզաբանելով, սակայն, այդ որոշման պատճառը։