Երևանում կցուցադրվեն է Յուսուֆ Քարշի լուսանկարները
Մեկնարկել է «Ճանաչի´ր ինքդ քեզ» միջոցառումների շարքը, որի նպատակն է ներկայացնել համաշխարհային ճանաչում վայելող հայազգի արվեստի և մշակույթի գործիչներին։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Մշակույթի նախարարության հովանավորությամբ ու Հայաստանի «Կանանց Ակումբ»-ի նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Կանանց ակումբը»։
«Հայ ազգն իր պատմության ընթացքում ունեցել է բազմաթիվ տաղանդավոր և ստեղծագործ անհատներ, ովքեր թեև արարել են օտար երկրներում, բայց երբեք չեն դադարել Հայ լինել։ Շատ դեպքերում մենք ընդունում և հիանում ենք վերջիններիս ստեղծագործություններով չիմանալով անգամ նրանց ծագումով Հայ լինելը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախաձեռնությունը փորձում է կանխել հայ գործիչներին օտար ազգություն վերագրելը:
Նշվում է, որ ծրագիրը մեկնարկել է Յուսուֆ Քարշի լուսանկարների՝ «Ջազվե Օպերա» սրճարանում բացված ցուցահանդեսով, որոնց այստեղ հնարավոր է ծանոթանալ շուրջ մեկ ամիս։ Այնուհետև կցուցադրվեն այլ լուսանկարչի աշխատանքներ:










