«Ոսկե ծիրան». այսօր ցուցադրվում է «Նորան դեռ ողջ է» դրամատիկ ֆիլմը
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում այսօր, ժամը 18։00-ին Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում կցուցադրվի գերմանացի ռեժիսոր Մարտին Յաբսի «Նորան դեռ ողջ է» ֆիլմը, որը պատմում է Նորա անունով թերի մտավոր կարողություններով աղջկա մասին:
«Իրադարձությունը ցույց է տալիս ողբերգական սյուժե, բայց Նորայի վառ անհատականությունը կարծես ծածկում է այդ ողբերգությունը: Նորան օրերս նշեց իր 32-ամյակը: Բժիշկները անընդհատ դրա մասին էին խոսում»,- լրագրողներին պատմեց Յաբսը՝ հաղորդելով, որ ֆիլմի նկարահանումները տևել են 7 տարի։
Այս ֆիլմը պատմում է մտավոր սահմանափակ հնարավորություններով աղջկա մասին, ով սիրում է իշամեղուներին և ատում դաշնամուրային երաժշտությունը: Բժիշկները համառորեն պնդում են, որ Նորան շուտով մեռնելու է, բայց Նորան դեռ ողջ է։ Չնայած ֆիզիկական և մտավոր արատներին, նա դառնում է 30 տարեկան` իր սիրասուն մորից ու տատից երկար ապրելով: Նորան չի գիտակցում նրանց մահը: Եղբայրը ֆիլմ է նկարահանում կորստի մասին և, ինչպես պարզվում է, ավելի մտերիմ է քրոջ հետ, քան պատկերացնում է: Հինգ տարվա ժամանակահատված խտացնելով` 70 րոպեանոց այս դիմանկարը որսում է ժամանակին կենսալի ընտանիքում կատարված դրամատիկ փոփոխությունները, մինչ Նորայի զվարթ հերոսուհին անհաղորդ է մնում ամեն ինչին և նույն երջանիկն է:
Մարտին Յաբսը ծնվել է 1978թ-ին Բրազիլիայում, ապրել Գերմանիայում և ԱՄՆ-ում, ապա սկսել է ֆիլմեր նկարահանել Բեռլինում: Ընդունվել է Բադեն-Վյուրթեմբերգի կինոակադեմիայի վավերագրական կինոռեժիսուրայի բաժին: Նաև թարգմանիչ է բարեգործական մի հիմնադրամում և լուսանկարիչ:










