Աբաս Քիառոսթամիի համար կինը մնում է անբացատրելի աշխարհ

15:57 • 14.07.11

«Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում իրանցի հայտնի ռեժիսոր Աբաս Քիառոսթամին հայ հանդիսատեսին է ներկայացնում իր «Վավերացված պատճեն» ֆիլմը, որ ցուցադրվել է կինոփառատոնի առաջին օրը։

Ըստ նրա՝ ֆիլմ նկարելը ռեժիսորի կողմից իր հանդիսատեսի համար իր իսկ ներքին աշխարհը բացահայտելն է։ «Ինչպես դուք ձեր տան պատուհանից դիտեք ուրիշ զույգի կյանքը. և դա այն անճանաչելի ու անծանոթ աշխարհն է, որ ձեր մեջ է գտնվում։ Ինչո՞ւ մենք չենք կարողանում փոխհամաձայնության գալ, այսինքն՝ դուք կին եք, նայում եք կնոջ կերպարով, ես՝ տեղամարդու, և էդ կապը մեր մեջ չի ստեղծվում»,- ասաց նա՝ հավելելով, որ իր համար կինը մնում է անբացատրելի աշխարհ։

«Կինը բողոքում է, որ ամուսինը ամբողջ ժամանակը հատկացնում է աշխատանքին, սա հատուկ է բոլոր կանանց՝ անկախ նրանից, թե ամուսինն, ինչ է աշխատում, և ինչու կինը չի անդրադառնում, որ ամուսինը հոգնած է»,- նշեց նա՝ հավելելով, որ տասնհինգամյա զույգի ողբերգության պատմությամբ ինքը ներկայացրել է այդ անձնական սեռային տարբերությունը՝ փորձելով դիտողներին տալ իրենց հարցերի պատասխանները գտնելու բանալիները։