Մոսկվացի բանկիրից Այվազովսկու 18 միլիոնանոց կտավ են գողացել
Մոսկվայում մի խարդախ կին բանկերից մեկի տնօրենից գողացել է Հովհաննես Այվազովսկու «Ծովի ափը. Սայլով ու նավակով բնապատկեր» կտավը։ Այս մասին «ՌԻԱ–Նովոստի»–ին հաղորդել են Մոսկվայի իրավապահ անանուն աղբյուրները։
Նշվում է, որ 58-ամյա կնոջն արդեն ձերբակալել են, սակայն 18 միլիոն արժողությամբ կտավն անհետ կորած է։ Աղբյուրի տեղեկացմամբ բանկիրի մտերիմներից մեկը անցած տարի կտավը փոխանցել է ներկայումս ձերբակալված կնոջը՝ վերանորոգման նպատակով։ Վերջինս էլ հավանաբար այն վաճառել է։
Ուշագրավ է, որ մինչ այժմ չեն ներկայացվել կտավի իսկությունը հաստատող փաստաթղթեր։










