Գանձասարի պարսպի երեսպատված մասը պետք է քանդվի
Գանձասարի պարսպի երեսպատված մասը պետք է քանդվի, և դա պետք է արվի հնարավորինս խնամքով և համբերատարությամբ։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը։ «Դրա համար հարյուրավոր մեթոդներ կան, որ կարելի է անել առանց հուշարձանը վնասելու։ Ծայրահեղ տարբերակը քանդում-վերաշարումն է, քարերը համարակալվում են, հետո նույնությամբ շարվում են»,- ասաց նա։
Ըստ ճարտարապետի՝ համալիրի վերականգնման նախագիծ արվել է դեռ Խորհրդային Միության պատվերով, և այսօր այդ նախագիծը պատկանում է պետությանը։ «Այսօր կարող են գնալ, վճարել, վերցնել. իրենց գործը մասնագիտորեն անել»,- ասաց նա։










