Ներկայացվեցին Մանկական Եվրատեսիլ – Երևան 2011-ի պաշտոնական տարբերանշանը և նշանաբանը

17:54 • 19.07.11

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է Մանկական Եվրատեսիլ – Երևան 2011 մրցույթի պաշտոնական տարբերանշանը և նշանաբանը.

Reach For The Top !!!!!
Հասի՛ր բարձունքին:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից հայտնում են, որ տարբերանշանը մշակվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի, Անտոն Բառանովի և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ աշխատանքի արդյունքում: