«Սասունցի Դավիթ» էպոսը՝ թուրքերեն
«Սասունցի Դավիթ» հայկական ժողովրդական էպոսը թարգմանվել է թուրքերեն։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում ասել է թարգմանության հեղինակ, Քիլիս համալսարանի թուրքագիտության բաժնի դասախոս Մեհմեթ Յըլմազը։
Յըլմազը նշել է, որ ինքն էպոսը թարգմանելու համար 2009թ. այցելել է Բթամանի Սասուն գավառ և որոշ ուսումնասիրություններ անցկացրել։
Յըլմազը հայկական էպոսի թուրքերեն թարգմանությանը տվել է «Սասունցի Դավիթ էպոսն ու նրա կապը թուրքական ժողովրդական մշակույթի հետ»։










