Operalia –ի կիսաեզրափակիչ երկու հայ է անցել

18:45 • 20.07.11

Այս օրերին ավարտվել է Մոսկվայում աշխարհահռչակ օպերային երգիչներ Պլասիդո Դոմինգոյի և Գալինա Վիշնևսկայայի ղեկավարությամբ անցկացվող Operalia միջազգային օպերային մրցույթի առաջին փուլը։

Աշխարհի բազմաթիվ օպերային թատրոնների ղեկավարներով համալրված ժյուրին կիսաեզրափակիչի 20 մասնակիցների փոխարեն ընտրել է 23 մասնակցի, այդ թվում երկու հայազգի երգչի՝ Հայաստանը ներկայացնող Նարինե Եղյանը (սոպրանո) և Ռուսաստանը ներկայացնող Խաչատուր Բադալյանը (տենոր)։

Մրցույթի երրորդ փուլում ժյուրիին կմիանա աշխարհահռչակ ռուսաստանցի օպերային բաս երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։