Մահացել է «Մարտի են գնում միայն «ծերունիները» ֆիլմի «Սմուգլյանկան» (տեսանյութ)
Ուկրաինական Իրպեն քաղաքում երեկ 58 տարեկան հասակում մահացել է դերասան Սերգեյ Պոդգորնին, որը Լեոնիդ Բիկովի «Մարտի են գնում միայն «ծերունիները» ֆիլմում Սմուգլյանկայի դերակատարն էր։
Բիկովի հայտնի ֆիլմից հետո դերասանն աշխատել է Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում, այնուհետև նկարահանվել է 55 ֆիլմերում, որտեղ հիմնականում երկրորդ պլանի դերեր է խաղացել։
Կինեմատոգրաֆի անկման ծանր 1990–ականներին արտիստն ստիպված է եղել ապրուստի համար վաստակել շենքերի նորոգմամբ, աշխատելով հյուսնոցում։
Մինչև 2008–ը նա պահանջված չի եղել որպես դերասան. այդ ժամանակ նրան առաջարկվել է խաղալ ուկրաինական «Մոխրոտիկը Ջերբա կղզուց» ֆիլմում։ Վերջին տարիներին դերասանն ապրում էր Բուչա քաղաքում, գրում է Взгляд-ը։
2009–ի մայիսին ռուսական հեռուստատեսությամբ կայացել «Մարտի են գնում միայն «ծերունիները» ֆիլմի գունավոր տարբերակի պրեմիերան։










