Տարկետում է տրվել դաշնակահար Տիգրան Համասյանին և Կալիֆոռնիայում սովորող Գեորգի Բաղդասարյանին

17:50 • 21.07.11

Դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի (մշտական բնակության վայրը` ԱՄՆ) երաժշտարվեստի բնագավառում արձանագրած հաջողությունները հաշվի առնելով՝ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է մինչև 2013 թ. աշնանային զորակոչը նրան տարկետում է տվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից։ Կառավարության հաղորդագրության համաձայն, մինչև ուսումնառության ավարտը` 2014 թ. գարնանային զորակոչ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող Գեորգի Բաղդասարյանին։