Մահացել է Զիգմունդ Ֆրոյդի թոռը՝ հայտնի նկարիչ Լյուսյեն Ֆրոյդը
13:43 • 22.07.11
Բրիտանացի ականավոր նկարիչ Լյուսյեն Ֆրոյդը մահացել է կարճատև հիվանդությունից հետո, հայտնում է «Բի–Բի–Սի»–ն։
88–ամյա նկարիչը պսիխոանալիզի հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի թոռն էր։ Նա ծնվել է Բեռլինում՝ 1922–ին, բայց Հիտլերի՝ իշխանության գալուց հետո նրա ընտանիքը 1933–ին տեղափոխվել էր Մեծ Բրիտանիա։
Ֆրոյդը Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող նկարիչներից էր։
Placeholder










