Մահացել է բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսը (տեսահոլովակ)
Լոնդոնի իր բնակարանում հայտնաբերվել է հայտնի բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի մարմինը: Այդ մասին հաղորդում է Sky news-ը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հաստատել է երգչուհու մահվան մասին լուրը:
«Գրեմմիի» մրցանակակիր Ուայնհաուսը, ով առավել հայտնի է իր Rehab և Back to black կատարումներով, մահացել է թմրանյութերի չարաշահումից:
27-ամյա երգչուհին պատրաստվում էր ընթացիկ տարվա հունիսի սկզբին վերադառնալ մեծ բեմ. նա պետք է համերգներով հանդես գար եվրոպական երկրներում: Սակայն Բելգրադում տեղի ունեցած առաջին համերգին նա բեմ է դուրս եկել ակլկոհոլի ազդեցության տակ, ինչի հետևանքով չի կարողացել ելույթ ունենալ, իսկ հանդիսատեսն ի նշան բողոքի սուլել է:










