Էմի Ուայնհաուսի մահվան գործով կասկածյալ կա
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Էմի Ուայնհաուսի մահվան համար կասկածում է նրա մոտ ընկերոջը, որի անունը չի հրապարակվում:
Ինչպես հայտնում է Росбалт-ը, Սկոտլանդ յարդի կարծիքով` հենց նա է թմրադեղի մահացու չափաբաժին տվել երգչուհուն: Ոստիկանները չեն նշում` արդյոք նա դիտավորյալ է դա արել, թե ոչ:
Սկոտլանդ յարդն ի սկզբանե նրա մահը «անբացատրելի» է որակել, բայց պաշտոնական վարկածը թմրադեղի չարաշահումն է:
Հիշեցնենք, որ Էմի Ուայնհաուսը մահացած է հայտնաբերվել երեկ Լոնդոնի իր տանը: Որոշ լուրերի համաձայն` հնարավոր է` երգչուհին ինքնասպանություն է գործել` ընդունելով դեղահաբեր:










