Մայր Աթոռը լույս է ընծայել Արմեն Մալխասյանի «Սուրբ Էջմիածնի մետաղե կրկնակազմերը»

18:48 • 25.07.11

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Մալխասյանի «Սուրբ Էջմիածնի մետաղե կրկնակազմերը» գիրքը, որտեղ ներկայացված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող և ցուցադրվող, 15-20-րդ դարերում պատրաստված մետաղե կրկնակազմերը:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, կրկնակազմերի մեծ մասն ունի թվակիր արձանագրություններ, որոնք կարևոր աղբյուր են հանդիսանում ինչպես հայկական կազմարվեստի և կազմարարական դպրոցների ուսումնասիրության, այնպես էլ հնագրության, հայոց լեզվի պատմության և այլ խնդիրների լուսաբանման համար: Հեղինակը արձանագրությունների շնորհիվ պարզաբանել է կրկնակազմերի հետ կապված մի շարք հանգամանքներ:
Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: