Գերմանիայում առաջին անգամ Վագների գործերը կհնչեն հրեական նվագախմբի կատարմամբ

21:47 • 25.07.11

Իսրայելի կամերային նվագախումբը առաջին ագնամ Գերմանիայում երաժշտական փառատոնի շրջանակներում կկատարի Ռիխարդ Վագների ստեղծագործությունը: Վերջինս Ադոլֆ Հիտլերի սիրելի կոմպոզիտորն էր, հաղորդում է «Ռիա նովոստին»:

Նվագախումբն իր փորձերը կատարել է Գերմանիա ժամանելուց հետո միայն, քանի որ Իսրայելում մեծ վերապահումով են մոտենում Վագներին:

Հատկանշական է, որ համերգը նախատեսվում է սկսել Իսրայելի հիմնի կատարմամբ, ինչից հետո կհնչեն ֆաշիստական Գերմանիայում արգելված մի քանի ստեղծագործություններ: Նվագախումբը կղեկավարի հայտնի դիրիժոր Ռոբերտո Պետերնոստրոն, ում մայրը մազապուրծ է եղել Հոլոքոստից: