Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II–ը՝ մանկական գրքի հեղինակ
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II–ը մանկական գիրք է հրատարակել, որի հիմքում ընկած են թագավորության երեխաների ուղարկած հարցերը։
«Թագուհին անկողնում արդյոք թագ կրու՞մ է» վերնագրված 32 էջանոց գիրքը երեխաներին կպատմի թե ինչպես է անցնում թագուհու օրը, գրում է Daily Mail–ը։
Գլխավոր հերոսները մի քանի հետաքրքրասեր երեխաներ են, որոնք ուսումնասիրում են Բուկինգհեմյան պալատն ու նրա մերձակայքը՝ շնիկի ու ծառայի ուղեկցությամբ։
Գրքի սկզբում բացատրվում է, թե ինչ պետք է վարվեն դեռահասները, երբ հանդիպում են թագուհուն. «տղամարդիկ և տղաները պետք է խոնարհեն գլուխը, իսկ կանայք ու աղջիկները՝ ռեվերանս անեն։










