Ուայնհաուսի վերջին ալբոմի վաճառքը 37 անգամ աճել է
Երկու օր առաջ մահացած 27–ամյա բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի ալբոմների ու սինգլների վաճառքը զգալիորեն աճել է, գրում է Nme.com–ը։
«Մոտ օրերս մենք առավել մեծ արձագանքի էինք սպասում։ Սա ցույց է տալիս, թե ինչ հեղինակություն էր վայելում նա, ցույց է տալիս բրիտանական հասարակության կողմից այդօրինակ արտասովոր տաղանդի նկատմամբ խորին հարգանքը»,– Official Charts ընկերության գործադիր տնօրեն Մարտին Թամբոտի խոսքերը մեջբերում է կայքը։
Official Charts Company–ի տվյալներով՝ Back To Black երկրորդ ու վերջին ալբոմի վաճառքը 37 անգամ աճել է, իսկ սինգլների վաճառքն աճել է 23 անգամ։ Արդյունքում՝ Back To Black ձայնասկավառակն ալբոմների չարտում բարձրացել է 59–րդ հորիզոնական, իսկ նրա համանուն երգը սինգլների թոփ ցուցակում՝ 21–րդ հորիզոնական։










