Տեղի է ունեցել Ուայնհաուսի հուղարկավորության արարողությունը

20:36 • 26.07.11

Լոնդոնի Էջվեբերիի գերեզմանատանը տեղի է ունեցել Էմի Ուայնհաուսի հուղարկավորության արարողությունը, հաղորդում է Associated Press-ը:

Հարազատներն ու մտերիմները, որոնց թվում են եղել նաև պրոդյուսեր Մարկ Ռոնսոնն ու երգչուհի Քելլի Օսբորնը, Էմիին հրաժեշտ են տվել գերեզմանատանը:

Մինչ այդ բարեկամները հավաքվել են տեղի սինագոգում: Հիշեցնենք, որ Էմի Ուայնհաուսը հրեական ընտանիքից է:

Էմի Ուայնհասի դին հայտնաբերվել էր իր Լոնդոնի բնակարանում՝ հուլիսի 23-ին: Երգչուհին 27 տարեկան էր, տառապում էր ալկոհոլիզմով և թմրանյութեր էր օգտագործում: