Օսակայի կանանց քանդակները «կարմիր են հագել»
Ճապոնիայի Օսակա քաղաքի փողոցներում գտնվող բազմաթիվ կանացի քանդակները անցած գիշերվա ընթացքում կարմիր զգեստներ են «հագել», տեղեկացնում է NHK հեռուստաընկերությունը։
Առավոտյան քաղաքացիները հատուկ զգեստներով են հայտնաբերել բրոնզե քանդակները, որոնց թվում են նաև ֆրանսիացի քանդակագործ Ռոդենի գործերը։ Մասնավորապես, երիտասարդ կանանց քանդակներին կարճ շրջազգեստներ են հագցրել, իսկ տարեցներին՝ երկար։
Քաղաքացիների մի մասի կարծիքով՝ ակցիան անհարգալից վերաբերմունք է արվեստի գործերի նկատմամբ, իսկ մի մասն էլ գտնում է, որ զգեստները շատ ճաշակով են կարված, իսկ քանդակներին վնաս չի պատճառվել։
Օսակայի իշխանությունները ոստիկանություն չեն դիմել, ավելին, որոշել են ակցիայի հեղինակին հրավիրել մասնակցելու արվեստի հաջորդ փառատոնին, իսկ քաղաքապետն անձամբ ցանկանում է հանդիպել նրանց հետ։
Արձաններին զգեստավորելը շատ նման է ամերիկյան հայտնի դուետի՝ Կրիստոյի և Ժան–Կլոդի գործողություններին, որոնք նախկինում «հագցրել են» Գերմանիայի Ռայխստագը, Փարիզի Նոր կամուրջը և մի շարք այլ պատմական շինություններ։










