Բեն Լադենի սպանության մասին ֆիլմ է նկարահանվելու

10:17 • 29.07.11

Sony ընկերությունը «Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության մասին ֆիլմ նկարահանելու նախագիծ է մշակել ։

Ինպես հաղորդում է Hollywood Reporter-ը, ֆիլմը վարձույթի կհանվի 2012թ. հոկտեմբերի 12-ին։ Այն կնկարահանի «Փոթորկի տիրակալը» ֆիլմի աշխատանքային խումբը, որը 2010թ. շահել է 6 «Օսկար»։ Ռեժիսորը կլինի Քեթրին Բիգելոուն, սցենարիստը՝ Մարկ Բոալը։ Նրանք միասին աշխատել են «Փոթորկի տիրակալը» ֆիլմի վրա։

Ֆիլմի անվանումն առայժմ որոշված չէ, իսկ նկարահանումները կսկսվեն ամռան վերջին։