Ֆրանսիայում «Պատերազմ և խաղաղություն» վեպի 46 ժամյա ընթերցանություն կանցկացվի
Ֆրանսիական Անժե քաղաքում 46 ժամվա ընթացքում առանց ընդհատման կընթերցեն Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» ստեղծագործությունը:
Բացօթյա բեմի վրա ռուս դասականի երկրպագու 200 ֆրանսիացիներ միմյանց փոխարինելով կընթերցեն 1700 էջանոց վեպը: Ընթերցանությունը կսկսվի սեպտեմբերի 9-ին և կավարտվի մոտ 2 օր անց:
Ընթերցողներից ամենափոքրը 12 տարեկան է, իսկ ամենամեծը` 80-ն անց, գրում է Известия թերթը:
Այս աննախադեպ ակցիան Անժի քաղաքում արդեն 13-րդ անգամ անցկացվող «Հետաքրքրասիրություն» փառատոնի գլխավոր իրադարձությունն է լինելու:
Կազմակերպիչների խոսքերով` Տոլստոյի վեպն ընտրվել է համաշխարհային գրականության այս մեծագույն գլուխգործոցը ֆրանսիացիներին հիշեցնելու համար:
«Իհարկլե, բոլորն էլ գիտեն այս վեպը, բայց բոլորը չեն կարդացել այն ծայրից ծայր. շատերը պարզապես դա անելու քաջություն չունեն»,-ասել է նա:










