Հայ կինոռեժիսորի աշխատանքը հաղթող է ճանաչվել գերմանական փառատոնում (տեսանյութ)

11:28 • 03.08.11

Ռուսաստանում բնակվող հայազգի երիտասարդ կինոռեժիսոր Արիկ Մանուկյանի «Մամոչկա» կինոնկարը հաղթող է ճանաչվել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ամեն տարի անցկացվող կարճամետրաժ ֆիլմերի «Հորիզոն» փառատոնում:

Ինչպես նշվում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում, «ֆիլմում փայլուն կերպով ներկայացվում են ռուսական իրականության մեջ միայնակ մայերի խնդիրները և իշխանությունների կողմից նրանց հանդեպ հոգատարության ու սրտացավ վերաբերմունքի բացակայությունը»: