Հայտնաբերվել է Հիչքոքի առաջին ֆիլմը

14:57 • 03.08.11

Նոր Զելանդիայի կինոարխիվի աշխատակիցները հայտնաբերել են բրիտանացի ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի ամենահին լիամետրաժ ֆիլմի դրվագները։

Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, խոսքը 1924թ. նկարահանված «Սպիտակ ստվեր» մելոդրամայի մասին է։ Ֆիլմի տողատակերում Հիչքոքը նշվում է որպես ռեժիսորի օգնական, բեմադրող նկարիչ, սցենարիստ և մոնտաժային խմբագիր։

Կինոժապավենի կտորները հայտնաբերվել են համր ֆիլմի ժամանակաշրջանի հին ֆիլմերի հավաքածուում, որը 80-ականների վերջին փոխանցվել է Վելինգթոնի արխիվ և վերականգնվել կինոմեխանիկ և կոլեկցիոներ Ջեք Մուրթահի կողմից։

Ավելի վաղ կարծում էին, որ ֆիլմի բոլոր կրկնօրինակները կորել են։ Կինոյի պատմաբաններն արդեն նորզելանդացիների գտածոն շտապել են համարել թանկարժեք։

«Սպիտակ ստվեր» ֆիլմը Հիչքոքը ստեղծել է 24 տարեկանում։ Նրա լիարժեք ռեժիսորական դեբյուտը տեղի է ունեցել 1925թ.։

Ֆիլմում երկու գլխավոր դերերում խաղում է Բետտի Քոմփսոնը, որը մարմնավորում է երկվորյակ քույրերի։

Ժապավենի բնօրինակը կմնա Նոր Զելանդիայի Park Road Post ստուդիայում, իսկ կրկնօրինակը կուղարկվի ԱՄՆ, որտեղ շուտով նախատեսվում է ցուցադրություն կազմակերպել։