Հիտլերի ծնողների նկարները կհանվեն աճուրդի
Craig Gottlieb Militaria օնլայն աճուրդում ընթացիկ տարվա սեպտեմբերին աճուրդի կհանվեն Ադոլֆ Շիկլգրուբերի (Հիտլեր) ծնողների դիմանկարները:
Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն, որ նկարների վաճառքից ստացված շահույթը կկազմի 100 հազար դոլար, հաղորդում է ArtInfo-ն:
Մասնագետները պնդում են, որ այդ նկարները գեղագիտական որևէ արժեք չունեն, սակայն պատմական տեսանկյունից դրանք կարող են արժեքավոր համարվել:
Ենթադրվում է, որ Կլարա և Ալոիսա Հիտլերների նկարները պատվիրել է Ադոլֆը՝ 1930-ականներին: Դրանք երկուսն էլ ֆյուրերին պատկանող արվեստի գործերի ցուցակում են ներառված:
Հիշեցնենք, որ 2010-ի աշնանը աճուրդի ընթացքում վաճառվել էր Ադոլֆ Հիտլերի վրձնին պատկանող 15 նկար, որոնք նա նկարել էր 19 տարեկանում: Դրանց վաճառքից ստացված շահույթը կազմել էր 120 հազար եվրո:










