Հայտնի են այս տարվա պատվավոր Օսկարի մրցանակակիրները
Ամերիկայի կինեմատոգրաֆիական արվեստի և գիտությունների ակադեմիան նշել է պատվավոր Օսկարի նոր մրցանակակիրների անունները, որը տրվում է կինոարվեստի մեջ ներդրում ունենալու համար։
Ինչպես հաղորդում է Variety կինոպարբերականը, ապագա մրցանակակիրների թվում են հաղորդավարուհի Օպրա Ուինֆրին և դերասան Ջեյմս Էրլ Ջոնսը, որը «Աստղային պատերազմներում» հնչյունավորում էր Դարտ Վեյդերին։
Բացի այդ, Օսկարի պատվավոր մրցանակակիրների ցուցակում են դիմահարդար Դիք Սմիթը, որի շնորհիվ իրենց վերջնական տեսքն են ստացել «Կնքահայր» և «Տաքսիստ» ֆիլմերի կերպարները։
Պատվավոր Օսկարի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2011թ. նոյեմբերի 12-ին՝ հանդիսավոր ընթրիքի ժամանակ։ Նշենք, որ երկու տարի առաջ որոշվեց, որ պատվավոր Օսկարը պետք է նշվի հիմնական Օսկար մրցանակաբաշխությունից առանձին։
Անցյալ տարի պատվավոր Օսկարի մրցանակակիրներ դարձան ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը, հոլիվուդյան դերասան Էլայ Ուոլաքը, կինոյի պատմաբան Քևին Բրաունլոն և ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան։










