Նոյյան տապանի մասունքը կզետեղվի «Կիլիկիա» թանգարանում

11:48 • 04.08.11

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն օրերս ստացել է Նոյյան տապանի մնացորդներից մի մասնիկ մեկ տարի առաջ Արարատ լեռը բարձրացած և Նոյյան տապանի հետքերը գտած իտալացի Տիտո դե Լուկայի կողմից: Այս մասին տեղեկացնում են Կիլիկիոյ կաթողիկոսությունից։

Նոյյան տապանի հիշյալ կտորը իտալացի լեռնագնացի կողմից Արամ Առաջինին է փոխանցել Մխիթարյան միաբանությունից հայր Վահան Օհանյանը:

Իտալացի լեռնագնացը նախորդ տարի այցելել էր Անթիլիասի մայրավանք:

Արամ Առաջինի կարգադրությամբ՝ Նոյյան տապանի մասունքը կզետեղվի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանում: