7 մլն դրամով քաղաքաշինության և սպորտի մասին ֆիլմեր կնկարահանվեն

19:59 • 04.08.11

ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ քաղաքաշինության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներին նվիրված կինոֆիլմեր նկարահանելու նպատակով գործադիրն այսօրվա նիստում Քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 2 մլն 450 հազար, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 4 մլն 500 հազար դրամ։