Հայաստանի պատմամշակութային հուշարձանների թիվը շուտով կհասնի 26.000-ի
Հայաստանում ընդհանուր առմամբ հաշվառված է 24.500 հուշարձան, իսկ նորահայտ կոթողների թիվն առաջիկա ամիսներին կկազմի 1500. այդպիսով վկայագրված հուշարձանների թիվը կհասնի 26.000-ի: Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց Մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանը:
Պաշտոնյայի խոսքով` վկայագրված պատմամշակութային արժեքներից մոտ 200-ը, որոնք, մասնավորապես, հոգևոր-քրիստոնեական կոթողներ, վանքեր, մատուռներ են, հանձնված են Հայ առաքելական եկեղեցու տնօրինությանը:
«Կառավարության որոշումներով Մայր Աթոռի պահպանության ներքո անցնում են այն հուշարձանները, որոնք գործող կառույցներ են կամ կարող են այդպիսին լինել»,- մեկնաբանեց Վլադիմիր Պողոսյանը:










