Բեն Լադենի սպանության գործողությունը դարձել է կոմիքս

12:33 • 05.08.11

Ամերիկացի նկարիչ Ջերրի Քիսելը գրաֆիկական նովել է ստեղծել՝ «Ալ Կաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա Բեն Լադենի ոչնչացման գործողության հիման վրա։

Ինչպես հայտնում է Lenta.ru–ն, կոմիքսն ստացել է «Ծածկագիր. Ջերոնիմո» ("Code Word: Geronimo") անունը, քանի որ «Ջերոնիմո» բառն ահաբեկչի վերացման գործողության ժամանակ օգտագործվել է որպես ծածկագիր։

Գրաֆիկական նովելը վաճառքի կհանվի 2011–ի սեպտեմբերի 6–ին, այսինքն՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում «Ալ Կաիդայի» կազմակերպած զանգվածային ահաբեկչությունների 10–րդ տարելիցի նախօրեին։