Հաջորդ տարի անջրաթափանց գրքեր կհրատարակվեն

15:38 • 05.08.11

Շուտով գրքի սիրահարները կկարողանան կարդալ անգամ լոգարանում։

Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, 2012թ. գարնանը վաճառքի կհանվեն առաջին անջրաթափանց գրքերը, սակայն սկզբնական շրջանում դրանք հասանելի կլինեն միայն անգլերենով։ Էջերը պատված կլինեն հատուկ մեղրամոմով, որը կպաշտանի դրանք թրջվելուց։

Առաջին անջրաթափանց գիրքը, որը հասանելի կլինի ընթերցողի լայն շրջանակների, կլինի Ալան Քորքի «The Greater Bad» գիրքը։