Հայտնի հոբոյահարը 2 հոբոյ կհանձնի Երևանի երաժշտական դպրոց-ինտերնատին
Օգոստոսի 9-ին, ժամը 12:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (Իսահակյան 38, Կասկադ) տեղի կունենա ասուլիս՝ նվիրված «Ռուսաստանի երաժիշտները` հայ երեխաներին» խորագրով բարեգործական ակցիային: Ակցիայի շրջանակում կկայանա համերգ, որի ընթացքում հայտնի հոբոյահար Ֆիլիպ Նոդելի կողմից՝ Երևանի թիվ 13 երաժշտական դպրոց-ինտերնատին կհանձնվի «LOREE» ֆիրմայի 2 հոբոյ: Կլինեն մի շարք նվիրատվություններ ևս: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից։










