Մոսկվայում տեղի կունենա հայ երիտասարդ փոփ երգիչների «HAYRENIQ-2011» փառատոնը

17:54 • 08.08.11

Մոսկվայում աշնանը տեղի կունենա հայ երիտասարդ փոփ երգիչների երկրորդ ամենամյա «HAYRENIQ-2011» փառատոնը: Այս մասին հաղորդագրություն է տարածել համերգի կազմակերպիչ HAYRENIQ ընկերությունը՝ նշելով, որ 17-25 տարեկան յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի մասնակցելու քասթինգին և դառնալ փառատոնի մասնակից: Քասթինգին մասնակցելու համար, անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 1-ը ուղարկել հայտը (նկար, բնութագիր) festival@hayreniq.ru էլեկտրոնային փոստին:

Քասթինգի ժամանակ ընտրվելու է 20 մարդ, ովքեր հնարավորություն կունենան մասնակցել այս տարվա նոյեմբերին կայանալիք փառատոնին:

Հիշեցնենք, որ առաջին փառատոնի եզրափակիչ համերգը տեղի էր ունեցել 2010թ. նոյեմբերի 7-ին «Մոսկվայի արվեստի տան» դահլիճում, որտեղ ելույթ էին ունեցել թե երիտասարդ երգիչներ, թե հայտնի էստրադային աստղեր և պարային խմբեր: