Մերլին Մոնրոյի մասնակցությամբ պոռնոֆիլը չի վաճառվել Արգենտինայում
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս–Այրեսում կազմակերպված աճուրդի կազմակերպիչներին չի հաջողվել վաճառել աշխարհահռչակ հոլիվուդյան դերասանուհի Մերլին Մոնրոյի մասնակցությամբ պոռնոֆիլմը, քանի որ հնարավոր գնորդները լուրջ կասկածներ են ունեցել, որ ֆիլմում հենց Մոնրոն է։
Взгляд-ը գրում է, որ 1947–ին նկարահանված 6 րոպեանոց ֆիլմի նախնական գինը սահմանված է եղել 500 հզ դոլար։
Աճուրդի կազմակերպիչ Միկել Բարսայի պնդմամբ, վաճառքի տապալման պատճառ է դարձել մամուլի հրապարակումները որ ֆիլմը կապ չունի Մոնրոյի հետ և նրա անվան հետ այն կապելն ուղղակի խաբեություն է։ Բացի այդ, ամերիկյան Authentic Brands Group ընկերությունը սպառնացել է դատական հայց ներկայացնել աճուրդի դեմ՝ «Մտավոր սեփականության իրավական նորմերի, Մերլին Մոնրոյի իրավահաջորդների բացառիկ հեղինակային իրավունքների խախտումների ու հասարակությանը խաբելու» համար։
Մասնագետները ևս գտնում են, որ ֆիլմում նկարահանված կինը Մերլին Մոնրոն չէ։ Նրա կյանքի հետազոտող Միշել Մորգանը նշում է, որ նկարահանված կինը շատ ավելի մարմնեղ է, բացի այդ, չնայած սեքս խորհրդանիշ լինելուն, Մոնրոն երբևէ մերկ չի հայտնվել տեսախցիկները առաջ։










