Մարտին Վարդազարյանն առաջարկում է հայ երաժշտության միջազգային մրցույթ կազմակերպել Երևանում
Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Մարտին Վարդազարյանի համոզմամբ` հասունացել է Հայաստանում միջազգային մրցույթներ անցկացնելու պահը, մանավանդ, որ երկիրը դրա համար լուրջ հնարավորություններ ունի: Այսօրվա ասուլիսին նա առաջարկեց նաև հայ երաժշտության միջազգային մրցույթ կազմակերպել, որի կենտրոնը կլինի Երևանը: Մարտին Վարդազարյանի տեղեկացմամբ` հաջորդ տարի այդ ուղղությամբ քայլեր կկատարվեն: Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի դիտարկմամբ` այդ ամենը կյանքի կոչելու համար համախմբվածությունն է պակասում:










