Ուկրաինայի՝ Հայաստանին վաճառված սպառազինության քանակը՝ ըստ ՄԱԿ–ի
Ուկրաինան շարունակում է սպառազինություն վաճառել Հայաստանին և Ադրբեջանին։
Ինչպես տեղեկացնում է aze.az-ը, ՄԱԿ–ի սովորական (կոնվենցիոնալ) սպառազինությունների ռեգիստրի տվյալների համաձայն՝ Ուկրաինան Հայաստանի վաճառել է 2 ուսումնական ինքնաթիռ, 230 ատրճանակ, 60 հրացան, 16500 ինքնաձիգ և 2501 թեթև գնդացիր։
Ուկրաինան Ադրբեջանին վաճառել է 71 БТР-70 տեսակի զրահամեքենա, 122 մմ տրամաչափի 7 ինքնագնաց հրետանային սարքավորում, 1 Ми-24R տիպի ռազմական ուղղաթիռ, 3 հազար ինքնաձիգ և 1 հակատանկային սարքավորում։










