Նարեկ Հախնազարյանը մասնակցելու է եվրասիական փառատոնին

12:27 • 15.08.11

Սեպտեմեբրի 6-24-ը Եկատերինբուրգում տեղի կունենա Առաջին միջազգային եվրասիական երաժշտական փառատոնը։

Ինչպես հաղորդում է Подробности-ն, 10 երկրներից ավելի քան 100 մասնակիցներ, 5 նվագախումբ, 5 խմբավար, հանդես կգան 13 համերգներում, որոնցից յուրաքանչյուրը կարող է համարվել առանձին մշակութային իրադարձություն։
Եվրասիական երաժշտական մարաթոնին կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Թուրքիայի և Լեհաստանի ներկայացուցիչները։

Փառատոնի փակմանը՝ սեպտեմբերի 24-ին հանդես կգա Չայկովսկու անվան Միջազգային մրցույթում կամերային նվագախմբով լավագույն կատարման առաջին դափնեկիր Նարեկ Հախնազարյանը։