System of a Down-ը համերգ կտա Հայաստանում

10:46 • 15.08.11

Մոտ ապագայում Հայաստանում կկայանա System of a Down խմբի համերգը: Այս մասին խմբի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ասել է երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Թանկյանը վստահեցրել է, որ շարունակելու է ջանքեր գործադրել՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հիշեցնենք, որ ամերիկահայ երաժիշտը երեկ Երևանում մենահամերգով է հանդես եկել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ: