Այսօր Միքայել Թարիվերդիևը կդառնար 80 տարեկան (տեսանյութեր)

12:23 • 15.08.11

Այսօր հայտնի երգահան Միքայել Թարիվերդիևի ծննդյան օրն է։ Հայազգի արվեստագետը կդառնար 80 տարեկան։
Թարիվերդևը ծնվել է Թբիլիսիում և լինելով ընտանիքի միակ երեխան, իր բնորոշմամբ, մեծացել է սիրո և խստության մեջ։ «Այն լավը, որ իմ մեջ կա, սովորել եմ մորիցս», – մի առիթով ասել է երգահանը։

 

 Հարգված ընտանիքը ստալինյան բռնաճնշումների ալիքի տակ է ընկել և հոր ձերբակալությունից հետո ստիպված է եղել մոր հետ թաքնվել տարբեր վայրերում` կարիքները հոգալու համար մասնավոր դասեր տալով։ Հենց այդ ժամանակ նա գրել է իր առաջին երկու փոքր բալետներ, իսկ առաջին հիթերը գրել է Եվտուշենկոյի, Վոզնեսենսկու և Ախմադուլինայի բանաստեղծությունների հիման վրա։

 

Գնեսինների անվան ուսումնարան նա գերազանցությամբ է ընդունվել, իսկ ուսումնառության տարիներին ծանր սևագործ աշխատանք է կատարել` հրաժարվելով գումար վաստակել ռեստորաններում նվագելով։

Արամ Խաչատրյանի ուսանող Թարիվերդևի ուղին կինոյում սկսվել է չորրորդ կուրսում գրած դիպլոմային աշխատանքից:

 

Աննախադեպ հռչակ նրան բերել են «Ճակատագրի հեգնանքը» և «Գարնան 17 ակնթարթները» կինոնկարների երաժշտությունները։

Մեծ փառքի հասած երգահանին, սակայն, մեղադրում են գրագողության մեջ, և չնայած հետագայում մեղադրանքները հերքվել են, այդ թվում` Կոմպոզիտորների միություն այդ մասին նամակ գրած անձի կողմից, սակայն դեռ երկար ժամանակ պատժամիջոցները, այնուամենայնիվ, կիրառվել են։ Թարիվերդիևին 12 տարի թույլ չեն տվել հեռանալ երկրից, չեն տպագրել նրա աշխատանքները։

 

Շատերի կարծիքով` Միքայել Թարիվերդիևի երաժշտությունը կարող է մարդու մեջ թախծոտ ուրախություն, բոլորին ծանոթ նոստալգիա առաջացնել։