Յանուկովիչը Ուկրաինայի մասին անգլերեն գիրք է գրել
Ուկրաինայի անկախության 20-ամյակի նախօրեին լույս կտեսնի երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի «Ուկրաինա. հնարավորությունների երկիր» գիրքը անգլերենով։
Ինչպես գրում է Обозреватель պորտալը, Յանուկովիչը ցանկություն է հայտնել, որ իր գիրքը կարդան հատկապես Ուկրաինայի սահմաններից դուրս։ Նա նշել է, որ առայժմ գիրքը լույս կտեսնի անգլերենով, իսկ հետո կթարգմանվի գերմաներեն, ուկրաիներեն և ռուսերեն։
Նախագահն ասել է, որ այդ գրքով ցանկանում է ամբողջ աշխարհին ցույց տալ իսկական Ուկրաինան, նրա անցած բարդ ուղին, մեծ ձգտումը դեպի ժողովրդավարություն, բացառիկ հնարավորություններն ու կարողությունները։










