Վրաստանում կանցկացվի «Գիշերային սերենադաներ» միջազգային փառատոնը

14:57 • 17.08.11

Օգոստոսի 25–29–ը Վրաստանում կանցկացվի «Գիշերային սերենադաներ» միջազգային երրորդ փառատոնը։ Ինչպես հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայն» գործակալությունը, փառատոնի «գլխավոր գործող անձը» հայտնի վրացի ջութակահարուհի Իսակաձեն է, որը հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով Գերմանիայից Վրաստան է ժամանել։

Փառատոնը տեղի կունենա Բաթումի արվեստների նոր կենտրոնում։ Վրացի կատարողներից բացի փառատոնին կմասնակցեն նաև օտարերկրացի երաժիշտներ։