Աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողները

12:59 • 18.08.11

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկը։

Այն գլխավորում է Ջեյմս Պատերսոնը, ով 2010 մայիսից, մինչ 2011 ապրիլ ամիսները վաստակել է 84 միլիոն դոլար գումար։ Երկրորդ տեղում վիպասան Դանիելա Սթիլն է, ով ընդամենը 35 միլիոն է աշխատել, իսկ երրորդը սարսափ ստեղծագործությունների հայտնի վարպե Սթիվեն Քինգն է՝ 28 միլիոն։

Forbes–ը նշում է, որ Պատերսոնի առաջատարությունը առաջիկա տարիներին հազիվ թե սասանվի, քանի որ մինչև 2012–ի վերջը լույս տեսնելիք 17 գրքերը նրան մոտ 150 միլիոն դոլար կբերեն։ Պատերսոնը միակն է, ով անցած տարում կարողացել է ավելացնել իր եկամուտները՝ 70–ից 84 միլիոն։

64–ամյա Պատերսոնը համարվում է թրիլեր ժանրի վարպետներից մեկը։