Մեկ օրում 7 եկեղեցի կկառուցվի 7 քաղաքում

14:05 • 20.08.11

Ռուսաստանի յոթ քաղաքներում սեպտեմբերի 21–ին մեկական արագ կառուցվող եկեղեցի կկառուցվի։ Այս մասին հայտնի է դարձել ուղղափառ բարերարների ռուսական ակումբի հայտարարությունից։

«Յոթ եկեղեցի յոթ քաղաքում մեկ օրում» նախագծի համակարգողը հայտնել է, որ եկեղեցիների կառուցման տեղանքը տրամադրվել է այլ բարերարների կողմից, իսկ հոգևորակններն արդեն օրհնել են նախաձեռնությունը։

Այդ օրը 24 ժամում եկեղեցիներ կկառուցվեն Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Իրկուտսկում, Տվերում, Սոչիում, Յուժնո–Սախալինսկում ու Ուֆայում։

Եկեղեցիները կկառուցվեն երկու նախագծերով՝ մեծ ու փոքր, որոնց արժեքը համապատասխանաբար կլինեն 3 և 5 միլիոն։
Նախկինում նման փայտյա արագ կառուցվող եկեղեցիներ արդեն կառուցվել են Մոսկվայում, Մինսկում, Կիևում ու Կեմերովոյում։