Կկայանա «Նոր Ջուղա լինել....» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը

15:53 • 24.08.11

Օգոստոսի 25-ին, ժ.19:00 ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած` «Հայաստանում Իրանի հայ համայնքի օրեր» ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Նոր Ջուղա լինել…» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը (Նարեկացի մշակութային միություն – Վարդանանց 16/1): Այս մասին հաղորդում են Սփյուռքի նախարարությունից։