Նարեկ Հախնազարյանին վիրավորած դիրիժորից պահանջում են հեռանալ (տեսանյութ)

17:34 • 25.08.11

Ռուսաստանի Պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (ՊԱՍՆ) խմբավար Մարկ Գորենշտեյնը համոզված է, որ ՊԱՍՆ երաժիշտների կողմից մշակույթի նախարարությանն ուղարկված նամակը նախարարության կողմից նախապատրաստված սադրանք է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊԱՍՆ երաժիշտները նամակ են հղել մշակույթի նախարարություն՝ Գորենշտեյնին հեռացնելու խնդրանքով։

«Սա նախարարությունում ինչ-որ մեկին ձեռնտու քայլ է, իսկ երաժիշտները գործիք են այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Գորենշտեյնը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ հրաժարվելով անուններ նշելուց։
Չայկովսկու անվան մրցույթին Մարկ Գորենշտեյնը սկանդալի կենտրոնում էր հայտնվել. բաց փորձի ժամանակ խմբավարը հայ երաժիշտ Նարեկ Հախնազարյանի մասին խոսելին նրա մասին արտահայտվել էր «այս աուլը» խոսքերով։ Այնուհետև մաեստրոն ներողություն էր խնդրել Հախնազարյանից։