Իմ անունը Հայաստան է. երգ ու տեսահոլովակ՝ նվիրված Անկախության տարեդարձին
Անկախության 20-ամյակի տոնակատարություններին ընդառաջ նկարահանվել է «Իմ անունը Հայաստան է» երգի տեսահոլովակը։
Տեսահոլովակի հերոսները 20-ամյա Հայաստանի Հանրապետության հասակակիցներն են, ովքեր տոնում են Անկախության տարեդարձը և տոնական այդ օրը յուրաքանչյուրը երազում է իր և իր երկրի հաջողությունների մասին:
Երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, խոսք` Ավետ Բարսեղյանի, հոլովակի ռեժիսոր` Հրանտ Երիցկինյան: Երգը կատարում են Ինգա և Անուշ Արշակյանները:
Հերոսների մաղթանքների հիման վրա «Մաղթում եմ Հայաստանիս» կարգախոսի ներքո նկարահանվել է նաև չորս հոլովակ:










