Վախճանվել է Իյա Սավվինան

13:06 • 28.08.11

Երեկ, 76 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իյա Սավվինան: Այս մասին ասված է նրա հարազատ` Մոսկվայի` Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի կայքում:

<Մոսկվայի գեղարվեստական թատրոնը խորապես սգում է և անկեղծ ցավակցություններն է հայտնում Սավվինայի ընտանիքին, հարազատներին ու մտաերիմներին, ինչպես նաև դերասանուհու տաղանդի երկրպագուներին>, ասված է հայտարարության մեջ:

Դեռևս պարզ չէ, թե որտեղ է տեղի ունենալու դերասանուհու հոգեհանգիստն ու հուղարկավորությունը:

Սավվինայի առաջին հայտնի դերը դարձավ <Շնիկով տիկինը> ֆիլմում խաղացած գլխավոր դերը, իսկ հգետագայում նրան հռչակ բերեցին <Ասյա Կլաչինայի պատմությունը>, <Ծառայում էին երկու ընկեր>, <Գարաժ> ֆիլմերը:

Նրա ձայնով է խոսում նաև Վիննի Թուխի մասին պատմող մուլտֆիլմի հերոս Դնչիկը: