Սկսվել է Նոթինգ Հիլի հայտնի կառնավալը (լուսանկարներ,տեսանյութ)

11:28 • 29.08.11

Լոնդոնի արևմուտքում՝ Նոթինգ Հիլ թաղամասում կիրակի սկսվել է բրիտանական աֆրոկարիբյան համայնքի ներկայացուցիչների ամենամյա հայտնի դիմակահանդեսը, որը կշարունակվի մինչև երկուշաբթի երեկո։

Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, նոր անկարգություններից խուսափելու համար ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության աննախադեպ միջոցառումներ։

Ավանդույթի ուժով՝ պարահանդեսի առաջին օրը պատկանում է երեխաներին, որոնք ներկվում են տարբեր գույներով, իսկ մեծերը հետևում են նրանց խաղերին։ Երկրորդ օրը սկսվում են պարային-դիմակահանդեսային երթերը։

Անցյալ տարի փառատոնի ժամանակ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 իրավախախտների։

Նոթինգ-Հիլի դիմակահանդեսը համարվում է աշխարհի ամենախոշոր դիմակահանդեսներից մեկը և անցկացվում է 1964թ.-ից՝ օգոստոսի վերջին երկու հանգստյան օրերին։