Իյա Սավվինան հնարավոր է դեղորայքային թունավորումից է մահացել
Բժիշկների կարծիքով՝ խորհրդային կինոյի աստղ Իյա Սավվինայի մահվան պատճառը մեծ քանակությամբ ուժեղ ներազդող ցավազրկող դեղամիջոցների օգտագործումն է։
Ավելի վաղ իրավապահ մարմինները փորձաքննություն էին պատվիրել՝ դերասանուհու մահվան պատճառը պարզելու համար։
Ինչպես հաղորդում է Life News-ը, վկայակչելով փորձաքննության արդյունքները, քանի որ Սավվինան քաղցկեղով հիվանդ էր, միանգամայն կարելի է վստահ լինել, որ նա դեղամիջողներ է ընդունել։ Ենթադրաբար նրա մահվան պատճառը օրգանիզմի թունավորումն է։
Փորձաքննությունը նաև հաստատել է, որ 2011թ. մայիսին Սավվինան ուղեղի կաթված էր ստացել։
Հիշեցնենք, Իյա Սավվինան մահացել է օգոստոսի 27-ին Մոսկվայի իր բնակարանում։










