Այսօր բլոգի միջազգային օրն է
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ամբողջ աշխարհում նշվում է բլոգի միջազգային օրը (BlogDay)։ Այդ օրը յուրաքանչյուր բլոգեր իր մոտ տարբեր թեմայով 5 հղումներ է տեղադրում այլ բլոգերից։ Տոնն առաջին անգամ նշվել է 2005թ.։ Blog բառը թվերով վերարտադրելու դեպքում ստացվում է 3108, այսինքն օգոստոսի 31։ Այստեղից էլ առաջացել է հենց այդ օրը տոնը նշելու գաղափարը։
Ինչպես հաղորդվում է կազմակերպիչների պաշտոնական կայքում, «բլոգը պարտադիր պետք է ունենա գոնե մեկ օր`տարբեր երկրներից տարբեր hետաքրքրություններ ունեցող գործընկերների հետ ծանոթության համար»։
Բլոգի օրը նշվում է նաև Հայաստանում։ Հայ բլոգերները այսօր ժամը 19։30-ին Sean' s AlcoHall-ում միասին կնշեն տոնը։










